«Էխո մոսկվի» ռադիոկայանի կայքի վրա հաքերային գրոհի նպատակը Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ հրապարակումներին խոչընդոտելն է: Այդ մասին Twitter ծառայության իր մկրոբլոգում գրել է «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:
Lenta.ru-ն նշում է, որ ռադիոհեռարձակումները շարունակվում են, իսկ նորությունները կարելի է կարդալ @EchoMskRu Twitter-աքաունտի միջոցով:Հաղորդվում է, որ դեկտեմբերի 4-ի գիշերը չեն արձագանքել «Գոլոս» եւ «Կարտա նարուշենիյ» ասոցիացիաների կայքերը, որոնցում եւս հրապարակվել են նախընտրական արշավի եւ քվարկության ժամանակ արձանագրված խախտումների մասին:Նշենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի ստորին պալատի` 6-րդ գումարման Պետդումայի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով: ԿԸՀ-ն առաջին նախնական արդյունքները կսկսի հրապարակել մոսկովյան ժամանակով ժամը 21.00-ին:




























