Սկանդալային ամերիկացի փոփ-երգչուհի, թինեյջերների նախկին թագուհի Բրիտնի Սփիրսը կրկին պատրաստվում է ամուսնանալ:Այս անգամ նրա ընտրյալը հուլիվուդյան William Morris Endeavor ընկերության 39-ամյա գործակալ Ջեյսոն Թրավիկն է:

Սփիրսի հետ երկու տարվա սիրավեպի ընթացքում այդ անձը սովորական երիտասարդից  վերածվել է համակրելի տղամարդու:Նշվում է, որ զույգը միասին է 2009թ-ից:  Ամուսնության վերաբերյալ որոշում սակայն կայացվել է վերջերս: Սփիրսը հայտարարել է, թե ցանկանում է Թրավիկից երեխա ունենալ:Հիւշեցնենք, որ Բրիթնի Սփիրսի ամուսնական կայնքը լի է սկանդալներով:  2004 թ. նա ամուսնացավ մանկության ընկերոջ` Ջեյսոն Ալեքսանդրի հետ, սակայն 55 ժամ կետո ամուսնությունը չեղյալ համարվեց:

Թրավնիկի հետ ամուսնությունը պետք է վերջ դնի սկանդալների շարքին, որոնց մեջ հայտնվում է Սփիրսը. Քեվին Ֆեդերլայնի հետ ամուսնալուծություն, բուժում ալկոհոլիզմից, պայքար երեխաների համար եւ այլն: