Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 39% մշակումից հետո Ռուսաստանի պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 48,93%, կոմունիստները`19,82%-ը:

Այդպիսի տվյալներ կեսգիշերին հրապարակել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը:Մինչդեռ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ Մոսկվայի եւ Սանկտ-Պետերբուրգի ընտրատեղամասերից հեռացրել են իրենց ներկայացուցիչներին: Դեռեւս հայտնի չէ, թե ինչպես են քվեարկել Մոսկվան եւ Սանկտ-Պետերբուրգը: