Մոսկվայում «Եդինայա Ռոսիան» ստանում է 46%: Առաջին նախնական տվյալբերով, Մոսկվայում «Եդինայա Ռոսիան» ստանում է 46,2%, ՌԴԿԿ-ն` 21,03%, հայտնում է Ինտերֆաքսը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վալենտին Գորբունովը:
«Մշակվել է 488 ընտրական տեղամասերի արձանագրությունների 12,97%: Դրանցից մոտ 200-ը դրանք փակ տեղամասեր են (հիվանդանոցներ եւ այլ հաստատություններ), ինչպես նաեւ տեղմասեր Զելենոգրադում», -ասել է Գորբունովը:Սպասվում է, որ Մոսկվայում «Եդինայա Ռոսիա»-ի արդյունքները կարող են վատթարանալ փակ ընտրատեղամասերից արդյունքների բաժնի պակասելուն զուգահեռ: Նախնական տվյալներով, կոմունիստները ստանում են ռեկորդային բարձր տոկոսներ, որոնք արձանագրվել են հետխորհրդային ողջ ժամանակաշրջանում:




























