Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 51%-ը մշակելուց հետո Ռուսաստանի պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 49,6%, կոմունիստները` 19,72%-ը:

Այդպիսի տվյալներ ժամը 01:00-ին հրապարակել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը:

Նշենք, որ Ռուսաստանի իշխող կուսակցության պաշտոնական արդյունքն ժամ առ ժամ ավելանում է 1%-ով: Նմանատիպ պատկեր գրանցվել է 2000 թվականին, երբ առաջին անգամ նախագահ էր ընտրվել Վլադիմիր Պուտինը: