Զորան Միլանովիչի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարած  Kukuriku կոալիցիան հաղթել է Խորվաթիայի խորհրդարանական ընտրություններում: Այսպիսին են երկրի ԿԸՀ տվյալները` քվեների 50%-ի ամփոփումից հետո:

Կոալիցիան կարող է ակնկալել խորհրդարանի 151 տեղերից 76-ը, այն դեպքում, երբ վարչապետ Յադրանկա Կոսորի ղեկավարած կառավարող պահպանողական Խորվաթական դեմոկրատական համագործակցություն կուսակցությունը 47 մանդատ կստանա:

Յադրանկա Կոսորն արդեն ընդունել է պարտությունը` հայտարարելով, որ ընտրությունների ընթացքում իր կուսակցությանն ուղեկցող կոռուպցիոն սկանդալների պայմաններում արդյունքները կարելի է լավ համարել: Քվեարկության արդյունքների վրա ազդել է այն հանգամանքը, որ երկրում կենսամակարդակը, անընդհատ աճող գործազրկության հետեւանքով, գնալով նվազում է, տեղեկացնում է DEUTSCHE WELLE-ն: