Ռուսաստանում դեկտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 95 տոկոսի հաշվարկից հետո, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հավաքել է 49,67 տոկոս ձայն: Երկրորդ տեղում Կոմունիստական կուսակցությունն է, որը հավաքել է 19,13 տոկոս ձայն, այնուհետեւ գալիս է «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը` 13,18 տոկոս ձայնով: 4-րդ տեղում Վլադիմիր Ժիրինովկիի ղեկավարած Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն է 11,66 տոկոս ձայնով:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Կոմիի հանրապետությունում «Եդինայա Ռոսիան» հավաքել շուրջ 59 տոկոս ձայն, իսկ Տուլայի մարզում` 61 տոկոս ձայն:
Սամարայի մարզում իշխող կուսակցություն հավաքել են 40 տոկոս ձայն, իսկ կոմունիստները` 24 տոկոս:
«Եդինայա Ռոսիան» 50 տոկոս չի հավաքել Չելյաբինսկում: Կալինինգրադում նրանց հավաքած ձայները 37 տոկոսից էլ ցածր են: Մոսկվայում իշխող կուսակցությունը նախորդ ընտրությունների համեմատ կորցրել են 8 տոկոս: Ստավրոպոլում Պուտինի կուսակցությունը ստացել է 48 տոկոս:
Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում «Եդինայա Ռոսիան» հավաքել էր ընտրողների 64 տոկոս ձայները:




























