Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցի բարմենի հետ ծեծկռտուքը Բրիտանիայի քաղաքացու համար ավարտվել է մահվան ելքով:

Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմիններում աղբյուրը նշել է, որ «Կոսմոս» հյուրանոցի միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին: Բարմենի եւ հյուրանոցի այցելուի միջեւ ծեծկռտուք է սկսվել, բարմենը նրան հրել է եւ նա անհաջող վայր է ընկել` խփելով գլուխը: Բրիտանացին մահացել էլ է մինչեւ շտապ օգնության ժամանելը:

Փաստի առթիվ կատարվում է քննություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: