Մոսկվայում Ռուս Ողղափառ եկեղեցու նախաձեռնությամբ,. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը, գումարվել է «Դավանանքի ազատություն. խտրականության եւ քրիստոնյաների հալածանքների հիմնախնդիրը» խորագրով կոնֆերանսը:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ կոնֆերանսի ընթացքում քննարկվել են քրիստոնյաների նկատմամբ տարբեր երկրներում կիրառվող հալածանքների եւ հետապնդումների հիմնահարցեր:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոնֆերանսում ներկայացրել են Ամերիկայի հայոց արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:




























