Թուրքիայի Վան նահանգում դեկտեմբերի 5-ին, 00:15-ին կրկին երկրաշարժ է գրանցվել:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վանի Քավուրմա գյուղի մոտ` 4,5 կմ խորության վրա:

Հերթական երկրաշարժը կրկին իրարանցում է առաջացրել Վանի բնակիչների շրջանում: 

Նշենք, որ Վանում  հոկտեմբերի 23-ի երկրաշարժի հետեւանքով զոհվել է 604, իսկ նոյեմբերի 9-ի երկրաշարժից՝ 40 հոգի։