Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, դեկտեմբերի 3-ին, «Հայփոստ»-ի եւ Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ, տեղի ունեցավ «Մանկական եվրատեսիլ 2011» - ին նվիրված նամականիշի մարման արարողությունը:

«Հայփոստի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Եվրոպայի հեռարձակողների միության հաղորդակցության համակարգող Ջարմո Սիմը եւ Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովհաննես Մուսայելյանը եւ «Մանկական եվրատեսիլ 2011»-ի կազմկոմիտեի մամուլի ղեկավար Արտակ Վարդանյանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ «Մանկական եվրատեսիլ 2011»-ի մասնակիցները:

«Հայփոստ»-ի նախաձեռնությամբ` բոլոր նշանակալից իրադարձությունները, ինչպես պետական, այնպես էլ` միջազգային մասշտաբի, իրենց արտացոլումն են գտնում հայկական ֆիլատելիայի մեջ` նամականիշերի, գեղաթերթիկների եւ բացիկների տեսքով:

Նամականիշի տեխնիկական տվյալներն են`

Թողարկման օրը`  3 դեկտեմբերի 2011թ.

Դիզայնը`  Ստեփան Ազարյան

Տպարանը` Llowe Martin Group /Կանադա/

Գույնը` բազմագույն

Անվանագինը`  230 դրամ

Նամականիշի չափերը` 44.45 x 27.94 մմ

Տպաքանակը` 40 000