Նյու Յորքի ոստիկանները խափանել են «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման հերթական նախաձեռնությունը` ձերբակալելով դրա մասնակիցներին:
Ձերբակալված ակտիվիստներից երեքը դեկտեմբերի 3-ին հայտարարել էին հացադուլ սկսելու մասին եւ մտադիր էին այն շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ հանրությունը «ուշադրություն չի դարձրել երկրում կատարվող ապօրինություններին»:
Շարժման պաշտոնական կայքի հայտարարությունում ասվում է, որ սա իշխանությունների կողմից իրականացվող բռնությունների եւ ճնշումների մակարդակի բարձրացման արձագանքն է, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Որոշվել է, որ ձերբակալվածները հացադուլը կշարունակեն բանտում:
Ըստ ակտիվիստների` հացադուլը Զուկոտի պուրակից նոյեմբերի կեսերին արտաքսվելուց հետո «գրավման» նոր վայրի որոնումների ջանքերի մի մասն է:
Դուարթե հրապարակը հարմար է, այն դատարկ է արդեն մի քանի ամիս` վերակառուցման աշխատանքների սառեցումից հետո:
Նյու Յորքի ոստիկանւթյունում հաստատել են ձերբակալման փաստը, բայց հրաժարվել են հրապարակել ներկայացված մեղադրանքը: Ըստ շարժման ներկայացուցչի` ակտիվիստները ձերբակալվել են մասնավոր տարածք ապօրինի ներխուժելու համար:




























