Նեոնացիստների կողմից թուրքերի սպանությունների գործին մոտիկից ծանոթանալու համար Գերմանիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է ասորի եւ հայ համայնքների ներկայացուցիչների հետ։
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարը նախ Քյոլնի ասորական եկեղեցում հանդիպել է ասորիների հետ։ Նշվում է, որ Դավութօղլուն հանդիպել է նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն որտեղ եւ ում հետ տեղեկություններ չի հաղորդվում։




























