Թուրքիայի արեւմուտքում գտնվող Իզմիր եւ Չանաքքալե քաղաքները ցնցվել են Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժերից։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 5-ին, տեղի ժամանակով 10։17-ին եւ 10։30-ին տեղի են ունեցել 5,1 եւ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր, որոնց էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում։ Երկրաշարժերը լուրջ ցնցումներ են առաջացրել Իզմիր եւ Չանաքքալե քաղաքներում։




























