Ռուսաստանի քաղաքական կուսակցություններից մեկի դիտորդն ընտրատեղամասերից մեկում հետաքրքիր տեսարան է նկարահանել բջջային հեռախոսով:
Այն պահին, երբ նա վիճելիս է եղել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի հետ տեսանկարահանելու առիթով, ընտրական տեղամաս են մտել երկու աղջիկ` «Հանուն մերկ ընտրության» կոչով, քվեատուփի առջեւ կտրուկ հանել են վերնահագուստը եւ «թոփլես» (վերեւի հատվածում մերկ) քվեարկել:
Դեպքը տեսանկարահանող դիտորդը խրախուսել է նրանց. «Ապրե’ք, աղջիկներ»: «Մեր անունն է Լոլա եւ Քրիստինա: Մենք երեքով էինք, բայց Դիանան վախեցավ: Մենք մերկացել ենք, որովհետեւ թաքցնելու բան չունենք: Դե թող քաղաքական գործիչներն էլ ոչինչ չթաքցնեն», – հայտնել են աղջիկները, փոխանցում է Utro.ru-ն:




























