Դաշնակցությունը պահանջում է Հայաստանի Ազգային ժողովի դիտարկմանը ներկայացնել ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի դիրքորոշման դատապարտման մասին խորհրդարանական որոշման նախագիծը:
Այս մասին դեկտեմբերի 5-ին հայտարարել է Արտաքին կապերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ կուսակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նա նշել է, որ եթե նախագիծը երեք անգամ անընդմեջ խորհրդարանի օրակարգ մտնի, բայց քննարկումը հետաձգվի, ապա հարկ կլինի այն դիտարկել արտահերթ:
Հիշեցնենք, տվյալ նախագիծը նպատակ ունի պաշտոնական Բաքվին մեղադրել ագրեսիվ հայտարարությունների, հակահայկական կոչերի եւ գործողությունների, կատարած հանցագործությունների պաատասխանատվությունից խուսափելու համար:
«Բազմաթիվ, այդ թվում` ոչ հայկական աղբյուրներ հաստատել են հայերի նկատմամբ կազմակերպված ջարդերի եւ հետապնդումների փաստը: Մասնավորապես, Սումգայիթի դեպքերը հաստատվել են ավարտվելուց անմիջապես հետո», – նշված է փաստաթղթում:
Ադրբեջանը պատմության խեղաթյուրման պետական ռազմավարություն է կիրառում եւ, օգտվելով միջազգային խորհրդարանական կառույցներից շատերի` հարցի վերաբերյալ անտեղյակությունից, ձգտում է փախստականների հարցն առանձնացնել տարածքայինից` մասնատելով դրանց միասնականությունը: Ադրբեջանը նոր բռնությունների իրագործման հող նախապատրաստելու անսքող նպատակ է հետապնդում, ասվում է ՀՅԴ հայտարարության նախագծում:




























