Հայաստանի Ազգային ժողովում, քիչ առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանի թեկնածությունը:
Թեկնածու առաջադրել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար առաջադրել է իրենց խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը:
Այժմ երկու թեկնածուները պետք է 10-ական րոպե ելույթ ունենան եւ ներկայացնեն իրենց մոտեցումները:
Փակ գաղտնի քվեարկությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին: Նույն օրը երեկոյան, ժամը 18:30-ին կհրավիրվի արտահերթ նիստ, որի ժամանակ ԱԺ փոխնախագահ կընտրվի Էդուարդ Շարմազանովը, ով այդ պաշտոնում կփոխարինի Սամվել Նիկոյանին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ խորհուրդն իր դեկտեմբերի 1-ի նիստում որոշում է կայացրել ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Նիկոյանի, իսկ ԱԺ փոխնախագահի պաշտոնում Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը:
Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում Շարմազանովին կփոխարինի Գագիկ Մելիքյանը:




























