Արարատի Մարզում, այսօր` դեկտեմբերի 5-ին, ժամը 09.33-ին ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի «Արբիտ» ՍՊԸ-ի նավթամշակման գործարանում հերթապահության ժամանակ դեռեւս չպարզված հանգամանքներում տեղի է ունեցել 200 տոննա տարողությամբ մազութի պայթյուն եւ հրդեհի բռնկում:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.44-ին, մարվել` 09.54-ին:
Պայթյունի հետեւանքով վնասվել է տարողության վերին հատվածը. այրվել է 2 տ գուդրոն:




























