Հայաստանում գրանցվել է հիվանդությունների եւ հանցավորության աճ:

Ընթացիկ տարվա հունվարի-հոկտեմբերին վերին շնչուղիների սուր ինֆեկցիոն հիվանդությունների դեպքերի գրանցված քանակը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 84,2 հազարից աճել է մինչեւ 85,3 հազար: Թոքախտի դեպքերը 895-ից նվազել են մինչեւ 817: Սակայն  «աղքատների հիվանդության» առկայությունն ինքնին խոսում է լրջագույն սոցիալական խնդիրների մասին:

Աճել են սուր աղիքային հիվանդությունների գրանցված դեպքերը` 6,5 հազարից մինչեւ 6,8 հազար: Հիմնական պատճառն անորակ սնունդն ու ջուրն է:

Աղքատությունը, գործազրկությունը, հասարակության բեւեռացումը հանգեցնում է հանցավորության աճի: Քրեական մտածողության ձեւավորմանը նպաստում են նաեւ հայրենական սերիալներում քրեական կերպարների հերոսացումը:

Անձնական ունեցվածքի հափշտակության դեպքերը 2007թ. հունվար- հոկտեմբերի 2578-ի  համեմատ այս տարվա նույն ամիսներին կազմել է 4398: Աճը եղել է 1,7 անգամ:

Պետական եւ հասարակական ունեցվածքի գողությունների դեպքերը կրճատվել են 10,4 տոկոսով, իսկ անձնական ունեցվածքի յուրացումն աճել է 19 տոկոսով:

2011թ. հունվար-հոկտեմբերին գրանցված բոլոր օրինախախտումների մեջ գողությունները կազմել են 32,3 տոկոս:

32,4 տոկոսով աճել են դրամանենգության դեպքերը` 335: