Թուրքիան պատրաստ է Լիբանանից օդային և ծովային ճանապարհով իրականացնել թուրքերի հնարավոր տարհանումը և աշխատում է մոտ 20 երկրների հետ՝ նախապատրաստվելու համար թուրքական տարածքով օտարերկրացիների հնարավոր տարհանմանը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Անվտանգության պայմանները Լիբանանում կարող են վատթարանալ, քանի որ Իսրայելը սկսել է ցամաքային ներխուժում հարավային Լիբանան, ասված է հայտարարությունում՝ հավելելով, որ թուրքական կառույցների ծրագրերին համապատասխան ստեղծվել է համակարգող կենտրոն՝ տարհանման հարցումները մշակելու նպատակով:

«Սահմանվել են նաև մեր երկրի տարածքով օտարերկրացիների տարհանման ուղեցույցներ, և անհրաժեշտ նախապատրաստական ​​աշխատանքներ են իրականացվում ներկա պահին աջակցություն խնդրած մոտ 20 երկրների հետ»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։