Կոմունիստական կուսակցությունը բողոքարկելու է Պետդումայի ընտրությունները Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը:
Նրա խոսքով, կուսակցությունը յուրացրել է ընտրողների 15 տոկոս ձայները: «Եդինայա Ռոսիան» ջախջախիչ պարտություն է կրել, 12-15 տոկոսը նրանք հավելագրել են: Ես ընտրությունները բացարձակ հակաօրինական եմ համարում ինչպես իրավական, այնպես էլ բարոյա-էթիկական տեսանկյունից»,- ասել է Զյուգանովը, հաղորդում է RBK-ն: Նա խոստացել է հետաքննել խախտումների բոլոր փաստերը, եւ անհրաժեշտության դեպքում հայց ներկայացնել շրջանային դատարաններ եւ Գերագույն դատարան:
Ըստ Զյուգանովի, «կեղծիքների մեքենան գերազանցել է Ելցինին իր արբանյակների հետ»: Ըստ Զյուգանովի, «Եդինայա Ռոսիայի» համագումարը հիշեցրել է վատագույնը, որ կար ԽՄԿԿ-ում:
Քվեների 96 տոկոսի հաշվարկի արդյունքում «Եդինայա Ռոսիան» հավաքել է 49,42 տոկոսը, Կոմկուսը` 19,19, ՌԼԴԿ-ն` 11,66 տոկոսը, «Արդար Ռուսաստանը»` 13,22 տոկոս, «Յաբլոկոն» 3,3 տոկոս, «Պատրիոտի Ռոսիին» 0,97 տոկոս, «Պրավոե դելոն»` 0,59 տոկոս:




























