ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը խուսափել է դեկտեմբերի 6-ին մեկնարկող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդիպումների վերաբերյալ մեկնաբանություններից: Այդ մասին Վիլնյուսից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հատկապես ի՞նչ հանդիպումներ են նախատեսվում Խորհրդի նիստի շրջանակներում` Աժուբալիսն ասել է, որ չի ցանկանում կանխորոշել իրադարձությունները: «Չէի ցանկանա խոսել այն մասին, թե ինչպիսի հանդիպումներ կլինեն, հատկապես այդ խնդրի առնչությամբ»,- ասել է նախարարը, այդպիսով, բաց թողնելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հանդիպման հարցը:

Աժուբալիսի խոսքով` ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար Վիլնյուս են ժամանել է միջազգային կազմակերպությունների եւ Արտաքին գործերի նախարարությունների 415 ներկայացուցիչներ: