«Գազպրոմը» զբաղեցրել է Forbes-ի կազմած վարկանիշի առաջին տեղը Ռուսաստանի ամենամեծ վնասը կրած ընկերությունների շարքում 2023թ. արդյունքներով։ Ցուցակը հրապարակվել է պարբերականի կայքում։

«Գազպրոմի» զուտ վնասը, ըստ ամսագրի, 2023թ. կազմել է 583,1 մլրդ ռուբլի։ Սա ընկերության առաջին վնասն է 25 տարիների ընթացքում։ Մեկ շաբաթում 2023թ. արդյունքներով  «Գազպրոմի» արժեթղթերի արժեքը նվազել է 6 տոկոսով՝ մինչեւ 154 ռուբլի։ «Նշվել է, որ վնասը «հաշվապահական բնույթ» է ունեցել, այն ապահովել է ոչ ֆինանսական ակտիվների արժեզրկում 1,15 տրլն ռուբլու չափով եւ վնաս փոխարժեքային տարբերություններից՝ 652 մլրդ ռուբլու չափով։ Սակայն «Գազպրոմի» զուտ դրամական հոսքը օպերացիոն գործունեությունից ավելացել է 5 տոկոսվ՝ 2,3 տրլն ռուբլի անցած տարի, 2024թ. ընկերությունն ստացել է 1,1 տրլն ռուբլու զուտ շահույթ։

Երկրորդ տեղը զբաղեցնում է Ամուրի գազաքիմիական համալիրը, որի զուտ վնասը կազմում է 71,9 մլրդ ռուբլի։ Համալիրը «Սիբուրա» եւ Sinopec չինական կորպորացիայի  համատեղ ձեռնարկությունն է։ 2024թ. սեպտեմբերի սկզբի դրությամբ ընդհանուր առաջընթացը ըստ նախագծի գերազանցել է 55 տոկոսը։ Ամուրի համալիրը պետք է դառնար պոլիէթիլենի եւ պոլիպրոպիլենի ամենամեծ արտադրողներից մեկն աշխարհում։ Վնասը դեռ չաշխատող ընկերությունում ամսագիրն անվանել է հաշվապահական, նշվել է նաեւ կապը ակտիվների արժեզրկման ռեզերվների ու փոխարժեքային տարբերության հետ՝ արտարժույթով հաշվարկների դեպքում։

Եռյակն ամփոփում է Ozon-ը՝ զուտ վնասը 42,7 մլրդ ռուբլի 2023թ.։ Ընկերության վնասը նվազել է 27 տոկոսով՝ կապված համախառն շահույթի աճի եւ մեկանգամյա ծախսերի բացակայության հետ։ Նշվել է, որ ներդրումներից եւ ծախսերից բացի վնասների պատճառ է դարձել նաեւ աշխատանքի բարձր գնաճը։ 2024թ. արդյունքներով՝ վնասը կարող է նորից մեծանալ՝ կապված Կենտրոնական բանկի հիմնական դրույքի բարձրացման հետ. ընկերության տոկոսային ծախսերը միայն առաջին կիսամյակում ավելացել են երկու անգամ՝ մինչեւ 21,7 մլրդ ռուբլի։