Սարի թաղի բլուրը, որտեղ անցյալ շաբաթ մաքրահավաք ենք անցկացրել, ոչ ոքի անտարբեր չթողեց: Ցավալի է այս ամենը տեսնելը: Այս մասին գրում է Green Green էկոհամայնքի էջը։

«Այդ տարածքից կամավորները հավաքել են մոտ 300 տոպրակ աղբ և մոտավորապես 1 տոննա խոշոր ու ծանր թափոններ: Դեռ շատ անելիք կա: Եթե կցանկանաք օգնել, միմիայն ուրախ կլինենք:

Շնորհակալություն ենք հայտնում @yerevan_municipality կոմունալ ծառայություններին, որոնք դուրս բերեցին մեր հավաքած աղբը»,- նշված է գրառման մեջ: