Մի շարք պայթյունների հետեւանքով նախորդ օրը` դեկտեմբերի 5-ին, Իրաքում նվազագույնը 28 մարդ է զոհվել:
Ցերեկային ժամերին Գիլա քաղաքից հյուսիս ընկած հատվածում ավտոմեքենայի պայթյունից նվազագույնը 16 շիական ուխտավոր է զոհվել, 45-ը վնասվածքներ են ստացել: Եւս մեկ մարդ զոհվել է, 3-ը` վիրավորվել քաղաքի կենտրոնում որոտացած պայթյունից: Մյուս ռումբը պայթել է Լաթիֆիա քաղաքում` Իրաքի մայրաքաղաքից 40 կմ հարավ` դառնալով մեկ մարդու մահվան պատճառ:, տեղեկացնում է Agence France-Presse-ը: Բոլոր պայթյուններն ուղղված են եղել երկրի շիական բնակչության դեմ:
Հայտնի է դարձել Բաղդադում տեղի ունեցած նվազագույնը եւս երեք պայթյունների մասին, որոնց հետեւանքով ընդհանուր առմամբ 10 մարդ զոհվել, 30-ը` վիրավորվել է:
Ահաբեկչությունները կատարվել էին շիական կրոնական գլխավոր տոներից մեկի` Մուհամեդ մարգարեի թոռ իմամ Հուսեյնի հիշատակի օրը, որը սպանվել է 680թ.`Կարբալայի ճակատամարտում:



























