Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի որդին ամուսնության առաջարկություն է արել Լևոն Տեր - Պետրոսյանի թոռնիկին` Լյուսյային: Այս մասին գրում է Հրապարակը:

Երիտասարդները տևական ժամանակ հանդիպում էին, թեև նրանց հարազատներից ոմանք չէին խրախուսում այդ հարաբերությունները: Վերջերս Գասպարյանի որդին հանդիսավոր պայմաններում ռոմանտիկ առաջարկություն է արել և աղջիկն ընդունել է առաջարկությունը:

Հիշեցնենք, որ աղջկա մորական պապն էլ Դավիթ Շահնազարյանն է: