Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հոկտեմբերի 7-8-ը կայցելի Մոսկվա։ Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Մուրատբեկ Ազիմբակիևը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը հոկտեմբերի 7-8-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին»,- ասել է նա։
Ըստ նրա, հոկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը։
«ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստի ընթացքում կարևոր որոշումներ կընդունվեն՝ ուղղված Համագործակցության անդամ երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը»,- նշել է բաժնի պետը։ .





























