Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր Ալլա Ջիոեւան հետ է վերցրել Գերագույն դատարան ներկայացրած բողոքը, քանի որ կասկածում է դատարանի անկողմնակալության վրա:Նա «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ Հարավային Օսիայի գործող իշխանությունները դիտմամբ ձգձգել են բողոքի ուսումնասիրման գործընթացը:
Բայց այժմ Ջիոեւան եւ իր կողմնակիցները այլեւս մտադիր չեն դիմել իշխանություններին, նրանք մտադիր են անցկացնել երդման արարողությունը եւ սեփական կառավարություն ձեվավորել:
Հիշեցնենք, Ջիոեւան Գերագույն դատարան բողոք էր ններկայացրել նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճաանաչվելուց հետո, ըստ որոնց նա հաղթել էր:Բողոքը ներկայացվել էր դեկտեմբերի 1-ին, բայց Գերագույն դատարանն այն պետք է ուսումնասիրեր այսօր` դեկտեմբերի 6-ին:




























