Դեկտեմբերի 5-ին Վիլնյուսում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ինչպես  NEWS.am -ին տեղեկացրեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը,  հանդիպումը կայացել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր:

Բանակցությունների օրակարգում էր նաեւ դեկտեմբերի 6-ին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների վիլնյուսյան խորհրդի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարության ընդունման հնարավորությունը: