Ruby բեռնանավը, որը ռուսական պարարտանյութեր է տեղափոխում մի քանի շաբաթ, չի կարող մտնել Հյուսիսային Եվրոպայի երկրների նավահանգիստներ, թեեւ նորոգման կարիք ունի։ Այս մասին կիրակի տեղեկացրել է The New York Times թերթը։
Նրա տեղեկացմամբ՝ նավը գրանցված է Մալթայում, պատկանում է Մալթայի Ruby Enterprise ընկերությանը եւ սպասարկվում է էմիրաթյան Serenity Shipping ձեռնարկության կողմից։ Այն դուրս է եկել ռուսական Կանդալակշա նավահանգստից օգոստոսին եւ շուտով նստել է ծանծաղուտին։ Սեպտեմբերի 1-4-ին այն գտնվել է նորվեգական նավահանգստում, որտեղ մասնագետները զննել են այն։ Դրանից հետո Ruby-ն քարշակ նավի ուղեկցությամբ ուղարկվել է՝ որոնելու տեղ, որտեղ կարող էին նորոգել այն, բայց այլ երկրները, ներառյալ Մեծ Բրիտանիան, Լիտվան, Մալթան, հրաժարվում են ընդունել նրան։
Ինչպես նշել է The New York Times-ը, պետություններին մտահոգում է նրա բեռը՝ 20 հազար տոննա ամոնիումի նիտրատը։





























