Հարավային Օսիայի գերագույն դատաանը քննել է հանրապետության նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւայի բողոքը եւ ուժի մեջ թողել նախկին որոշումը, որով չեղյալ են հայտարարվել նախագահական ընտրությունները: Այդ ընտրություններում հաղթել էր ընդդիմադիր թեկնածուն` Ալլա Ջիոեւան:

Դատարանի նախագահ Ածամազ Բիչենովը հայտարարել է, որ բողոքի քննությունն սկսվել է ուշացումով, բայց Ալլա Ջիոեւայի ներկայացուցիչներից ոչ ոք դատարան չի եկել: Ինքը` Ջիոեւան դատարանի մոտ հայտնվել է այն ժամանակ, երբ հարցն արդեն քննարկվել էր եւ դատավորները հեռացել էին խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Բողոքի կրկնակի քննություն չի լինելու, ասել է Բիչենովը: