Վիլնյուսում, այսօր` դեկտեմբերի 6-ին, իր աշխատանքն է սկսել ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 18-րդ նիստը: Այդ նիստին մասնակցելու համար Լիտվայի մայրաքաղաք են ժամանել ավելի քան 40 երկրների ԱԳ նախարարներ: Նիստը տեղի է ունենում ցուցահանդեսների ու կոնգրեսների լիտվական LITEXPO կենտրոնում, Վիլնյուսից հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը:
Այստեղ է ժամանել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նախարարների խորհուրդը մտադիր է կարեւոր որոշումներ ընդունել, որոնք կապված են լրատվամիջոցների ու լրագրողների աշխատանքի, էներգետիկ անվտանգության, կիբեր-սպառնալիքների եւ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի, ռազմական ոլորտում վստահության մեծացման, Աֆղանստանի եւ Միջերկրածովյան երկրների համագործակցության հետ:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այցի շրջանակներում, նա մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա:



























