Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, դեկտեմբերի 3-4-ին տեղի է ունեցել ՀՅԴ կազմակերպական կառույցների միջմարմնային խորհրդաժողովը, որտեղ ՀՅԴ Բյուրոն ներկայացրել է իր գործունեության հնգամսյա ամփոփ տեղեկագիրը:
ՀՅԴ Բյուրոյից NEWS.am-ին հայտնում են, որ այդ տեղեկագիրն ընդհանուր գծերով ներկայացրել է հաջորդ քառամյակում կուսակցության գործունեությունը: Կազմակերպական հարցերին զուգահեռ, մանրամասն քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, երկրի սոցիալ-տնտեսական կացությունը, հաջորդ գարնանն անցկացվելիք Ազգային Ժողովի ընտրությունների հետ առնչվող հարցեր:
Հատուկ կերպով քննարկվել են աշխարհաքաղաքական բեմի վրա, Ցեղասպանության նախաշեմին, Հայ Դատի աշխատանքների ռազմավարական եւ մարտավարական առաջնորդող սկզբունքները:
Առանձնահատուկ շեշտվել է Արցախի վերաբնակեցման աշխատանքներին նոր որակ ու տարողություն տալու կարեւորությունը:
Համաժողովը՝ վերջին մեկ տարին մերձավոր արեւելքը ցնցող քաղաքական իրադարձությունների լույսի ներքո, քննել է շրջանի հայության առջեւ ծառացած խնդիրները:




























