Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւայի կողմից ստեղծված Պետական խորհուրդն այսօր արտահերթ նիստ կանի: Ինքը` Ջիոեւան կարող է որոշում կայացնել եւ քաղաքական ապաստան խնդրել, բայց թեռ հայտնի չէ, թե որ երկրից:

Ջիոեւան Հարավային Օսիայի գերագույն դատարանի որոշումը համարել է քաղաքական պատվեր: Նա հայտնել է, որ եկել էր դատարան, որ հետ վերցնի իր բողոքը, բայց իրեն նման հնարավորություն չի տրվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Նա հայտարարել է, որ այսօր Հարավային Օսիայում տեղի ունեցողը սադրանք է եւ ինքը մտադիր է հասնել ճշմարտությանը ցանկացած միջոցով:

Ջիոեւան կրկին դիմել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ վարչապետ Վլադիմիր Պուտինին` խնդրելով արձագանքել Հարավային Օսիայում տեղի ունեցողին:

Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 6-ին, Հվ. Օսիայի գերագույն դատարանն ուժի մեջ է թողել նախագահական ընտրությունները չեղյալ համարելու որոշումը: Այդ ընտրություններում հաղթանակ էր տարել ընդդիմադիր թեկնածու Ալլա Ջիոեւան: