Արմավիր քաղաքում, դեկտեմբերի 5-ին, առավոտյան ժամը 9-ի սահմաններում,  Երեւանյան փողոցի վերջնամասում գտնվող բենզալցակայանի հարեւանությամբ իրար են բախվել «Մերսեդես-200» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով երկու ավտոմեքենաների վարորդները,  «Մերսեդես-200»-ի 3 ուղեւորներն ու «ԲՄՎ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի հիվանդանոց:

Կատարվում է քննություն: