Սեպտեմբերի 28-ին Եղավարդի օդանավակայանում տեղի է ունեցել «Air Fest»-ը։
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ երկնքում հայտնվել էին տարատեսակ թռչող սարքեր՝ ինքնաթիռներ, պարապլաններ, ուղղաթիռներ, օդապարիկներ և դրոններ՝ համալրված օդային շոու ծրագրերով և հիանալի երաժշտական ծրագրով:
«Իր տեսակով եզակի այս փառատոնը նպատակ ունի մասշտաբային ձևաչափով ներկայացնել Հայաստանում արկածային զբոսաշրջության հնարավորությունները՝ մասնավորապես օդային փորձառություններն ու առաջարկները։
Միջոցառումն իրականացվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ», - նշում են կոմիտեից:




























