Բելգիայում, վերջապես, կես տարվա բացակայությունից հետո հայտարարվել է կառավարության ամբողջական կազմը: Ալբերտ II թագավորը պաշտոնապես վարչապետ է նշանակել վալոնյան (ֆրանսախոս) սոցիալիստ Էլի դի Ռյուպոյին:
Ֆինանսների նախարար կդառնա ֆլամանդացի Սթիվեն Վանակերեն` այդ պաշտոնում փոխարինելով Դիդիե Ռեյնդերին, որը գերատեսչությունը ղեկավարել է 1999 թվականից: Ռեյնդերն իր հերթին կգլխավորի արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Այսօր` դեկտեմբերի 6-ին, կառավարությունը երդում կտա, իսկ դեկտեմբերի 7-ին իր ծրագիրը կներկայացնի բելգիական խորհրդարանին, այնուհետեւ կառավարությանը վստահություն հայտնելու քվեարկությունը կանցկացվի: Դրանից հետո դի Ռյուպոյն կարող է մասնակցել Եվրամիության գագաթաժողովին:
Հիշեցնենք, որ ֆրանսախոս եւ նիդեռլանդախոս քաղաքական գործիչների տարաձայնությունները հանգեցրել էին նրան, որ Բելգիան 530 օր առանց կառավարության էր մնացել, որը պետք է որոշվեր 2010թ. հունիսի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:




























