Հայֆան եւ նրա արվարձանները հյուսիսում ենթարկվել են ուժեղ գնդակոծության Լիբանանի կողմից, տեղեկացրել է Ynet իսրայելական պորտալը։
ՀՕՊ աշխատանքի արդյունքում հրթիռների բեկորներն ընկել են բնակելի տան վրա Երուսաղեմի շրջանում, Հայֆայի Քիրյաթ-Յամա արվարձանում։ Բեկորներ են ընկել նաեւ հարեւան Քիրյաթ-Մոցկինում։
Շտապօգնության ծառայությունում տեղեկացրել են, որ Քիրյաթ-Յամայի գնդակոծության ժամանակ տուժել է 70-ամյա մի կին, որը բեկորային վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։
Իսրայելի աշտպանության բանակում տեղեկացրել են, որ գրանցվել է մոտ 85 արձակում Լիբանանի տարածքից առաջին ալիքի եւ 20՝ երկրորդի ժամանակ։ Հրթիռների մեծ մասը խփվել է, հայտնել են ՑԱԽԱԼ-ում։ Հրթիռներն արձակվել են այն բանից հետո, երբ ՑԱԽԱԼ-ը գրոհել է «Հեզբոլլահի» ահաբեկչական օբյեկտները Դահիայի թաղամասում եւ Բեյրութի այլ շրջաններում։
Հայֆայի արվարձանների գնդակոծումը, ինչպես գրել է իսրայելական N12 հեռուստաալիքը, ամենաուժեղն է հոկտեմբերի 7-ին պատերազմն սկսվելուց հետո։ Այն սկսվել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալայի տեղակալ Նաիմ Կասեմի ելույթից հետո։ Նասրալան սպանվել է սեպտեմբերի 27-ին Բեյրութին իսրայելական ավիացիայի հասցրած հարվածի հետեւանքով։





























