Խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել Քաբուլի կենտրոնում` շիաների տոնի ժամանակ: Մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 30 մարդ է սպանվել:
Ինքնասպան-ահաբեկիչը պայթեցրել է իրեն մզկիթի մոտ: Պայթյունի պահին մզկիթում հարյուրավոր մարդիկ են եղել, ովքեր եկել էին Աշուրա տոնին մասնակցելու, հաղորդում է Sky News-ը:
Քաբուլի ոստիկանությունը հաղորդում է 20 սպանվածի եւ 5 վիրավորի մասին, բայց այդ թիվը կարող է աճել:




























