Իռլանդիան ԵԱՀԿ նախագահության շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ սերտ շփումները կպահպանի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այս մասին Վիլնյուսում բացված ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարվել է Իռլանդիայի ԱԳ նախարար Իմոն Գիլմորի հայտարարությունում, որն ընթերցվել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում, Լիտվայի մայրաքաղաքից հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը:
Նա նշել է, որ Իռլանդիան գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը եւ մտադիր է նրա համանախագահների հետ պահպանել սերտ շփումները:
Գիլմորի խոսքով` հակամարտությունների կարգավորման հարցում Իռլանդիան կհիմնվի հակամարտությունների կարգավորման սեփական փորձի վրա` առաջընթացի եւ բոլոր կողմերի մասնակցությանը հասնելու համար:
Նա նաեւ ողջունել է մերձդնեստրյան հակամարտության բանակցությունների շարունակությունը 5+2 ձեււաչափով, որի առաջին փուլը արդեն տեղի է ունեցել Վիլնյուսում, եւ հույս է հայտնել, որ հաջորդը տեղի կունենա Իռլանդիայում:
Միաժամանակ Գլիմորը մտահոգություն է հայտնել Վրաստանի հակամարտությունների վերաբերյալ` ընդգծելով ժնեւյան քննարկումների կարեւորությունը:




























