Եվրամիության ներկայացուցիչը կարեւոր է համարում աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

Ինչպես Վիլնյուսից հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը, Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Բոգուսլավ Վինիդը, այսօր` դեկտեմբերի 6-ին,  հանդես գալով Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում անհանգստություն է հայտնել ԼՂ բանակցություններում առաջընթացի բացակայությամբ:

Նրա խոսքով, ԼՂ հակամարտության գոտում լարվածության սրումը կհանգեցնի դրամատիկ հետեւանքների: Այդ կապակցությամբ, Վինիդն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն աջակցության ցուցաբերումը:

Նշենք, որ Լեհաստանը հիմա ԵՄ-ում նախագահող երկիրն է: