Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը։ Երկարությունը 5.7 կմ է։

«Ճանապարհային դեպարտամենտից» NEWS.am-ին տեղեկացնում են, որ այժմ կատարվում են քանդման, հողային աշխատանքներ, տեղադրվում է նաև ավազակոպճային շերտ։

«Ճանապարհը մի քանի տասնամյակ չէր հիմնանորոգվել և գրեթե անանցանելի վիճակում էր։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- ասված է հաղորդագրության մեջ։