Մոսկվայում ձերբակալվել են Հայաստանի եւ Չեչնիայի բնակիչներ, որոնք վաճառում էին «Ռոսիմուշեստվոյի» Սամարայի տարածքային կազմակերպության ղեկավարի պաշտոնը: Այն վաճառքի էին հանել մեկուկես միլիոն դոլարով:

Ըստ «Ինտերֆաքսի», այս գործողությունը գնահատվում է իրավապահների կողմից որպես խարդախություն: «Պաշտոններ վաճառողներին» ձերբակալել են 23 միլիոն ռուբլի ավանս ստանալու պահին: Նրանք նախկինում դատապարտված են եղել: