Հայկական բեռներով մեքենաները, որոնք մնացել էին «Կազբեգի-Վերին Լարս» անցակետում ուժեղ ձնաբքի պատճառով, շարժվում են հատուկ տեխնիկայի օգնությամբ, հաղորդում է «Կավկազ-Պրեսս»-ը` վկայակոչելով Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների  նախարարության ավտոճանապարհների վարչությունը:

«Հայաստան ուղեւորվող բեռնատարների շարժը իրականացվում է հատուկ քարշակների միջոցով, իսկ այլ տրանսպորտային միջոցների դեպքում պահպանվում է սահմանափակ տեղաշարժման նախկին ռեժիմը»,- հայտարարել են վարչությունից:

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունից NEWS.am-ին հայտնել էին, որ առաջիկա օրերին կուտակված մեքենաները կանցնեն անցակետը: