Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչ Շուշան Սարդարյանը: Նրա նշանակման հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին:
Նշենք, որ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն, իր բոլոր հիմնական ցուցանիշներով ներառված է Ռուսաստանի խոշորագույն երեք բանկերի, ինչպես նաեւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն երեք բանկերի շարքում` զբաղեցնելով 3-րդ տեղն իր կապիտալով:
Նշենք, որ նման հզոր ֆինանսական կառույցում նշանակումը չէր կարող տեղի ունենալ առանց ռուսական իշխանությունների բարձրագույն էշելոնների իմացության:




























