Ղազախստանը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Ինչպես Վիլնյուսից հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը, այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Երժան Կազիխանովը, այսօր` դեկտեմբերի 6-ին, հանդես գալով Լիտվայի մայրաքաղաքում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում:
Նա նաեւ ողջունել է Մերձդնեստրյան հակամարտության կարգավորման բանակցությունների շարունակումը եւ Վրաստանում առկա հակամարտությունների գծով Ժնեւյալ երկխոսությունը:




























