Ուկրաինայի Ուկրաինայի Գերագույն Ռադայի ամբիոնն ու նախագահությունը արգելափակվել են ընդդիմադիր «ԲՅՈՒՏ-Բատկիվշինա» ընդդիմադիր խմբակցության կողմից:

Պատգամավորները արգելափակել են նախագահություն տանող դուռը եւ պաստառ կախել. «Յանուկովիչ, մի սպանիր Յուլիային» գրառումով:

Դեկտեմբերի 5-ին ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդները դիմել են իշխանությանը, որպեսզի մեկուսարանում գտնվող Յուլիա Տիմոշենկոյի եւ ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոյի մոտ թողնեն օտարերկրյա բժիշկների:

Պատգամավորները առաջարկել են փոփոխություն կատարել օրենքում, իսկ Գերագույն Ռադայի նախագահ Լիտվինը մի քանի առաջարկներ է արել:

Խմբակցությունների ներկայացուցիչները ցրվել են` այդպես էլ ընդհանուր հայտարարի չգալով: Գերագույն Ռադայի փոխնախագահ Նիկոլայ Տոմենկոն հաղորդել էր, որ այսօր սկսվել է Յուլիա Տիմոշենկոյի հարցաքննությունը` անկախ նրա առողջական վիճակից: