Տրանսկովկասյան մայրուղին, որը Հարավային Օսիան կապում է Ռուսաստանի հետ, կրկին փակվել է ձնահոսքերի վտանգի պատճառով: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել են Հարավային Օսիայի ԿԳԲ-ում:
ԿԳԲ ներկայացուցիչը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Հարավային Օսիայի իշխանությունները ժամանակավորապես փակել են ՌԴ-ի հետ սահմանը, կապված Ցխինվալում ստեղծված քաղաքական իրավիճակի եւ «սադրանքները կանխելու» մտավախության հետ: Նա հայտարարել է, որ սահմանը փակվել է Ռուսաստանի կողմից` Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ի նախաձեռնությամբ, քանի որ առկա է ձյան սողանքների վտանգ:
Հյուսիսային Օսիայի ԱԻՆ մամուլի ծառայությունից հաստատել են, որ տրանսկովկասյան մայրուղին այսօր կեսօրից անորոշ ժամանակով փակվել է:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ տրանսկովկասյան մայրուղին արդեն մեկ անգամ փակվել էր:




























