Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն քողարկված ընտրակաշառքներ են բաժանվում` ամբողջ օրը հեռուստատեսությամբ ՀՀԿ-ի բարեգործական համերգներն են ցուցադրվում: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 6-ին, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Առաքելյանը:
«Թեեւ իրական բարեգործները չեն ներկայանում, բայց ՀՀԿ-ի լոգոները անպակաս են բարոգերծական միջոցառումներից: Նույնը անում է նաեւ ԲՀԿ-ն: Անվճար բժշկության իր ակցիաներով»,-ասաց նա:
«Եթե իսկապես արդար ընտրություններ անցկացնելու կամք կա, դա պետք է հիմա երեւար, ինչը չի երեւում: Բացի այդ, Ռուսաստանի ընտրությունները ցույց տվեցին, որ դժվար, թե մեզ մոտ էլ տեղի ունենան նորմալ ընտրություններ, քանի որ Ռուսաստանում նախկինում երբեւէ այս աստիճանի կեղծիքներ չեն եղել»,- ամփոփեց Արմեն Առաքելյանը:




























