Քաբուլի կենտրոնում կատարված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 54-ի, 150-ը վիրավորվել են: Նման տվյալներ է հաղորդում Աֆղանստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Զոհվածների թվում կանայք եւ երեխաներ կան, նշել է Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչը: Ահաբեկչության պատասխանատվությունն  առայժմ ոչ ոք չի ստանձնել, տեղեկացնում է AFP-ն:

Հիշեցնենք, մահապարտ ահաբեկիչն ինքն իրեն պայթեցրել էր շիաների` Քաբուլի կենտրոնում գտնվող մզկիթի մոտ այն պահին, երբ հավատացյալները հավաքվել էին Աշուրա տոնը նշելու:

Reuters-ը տեղեկացնում է, որ եւս մեկ ահաբեկչություն տեղի է ունեցել Մազարի-Շարիֆ քաղաքում: Ռումբը կցվել է մզկիթներից մեկի մոտ կանգնեցված հեծանիվին: Նվազագույնը չորս մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել են: